Karevorinfo  Իրադարձություններ  198

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին. ՀՀ ՊՆ

15:45 չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և  հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝  մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: