Karevorinfo  Իրադարձություններ  291

Բելառուսի բողոքի ցույցը աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ. Տիխանովսկայա

19:45 երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսի բողոքի ցույցը աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ. Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Վիլնյուսից տեսաուղերձով դիմել է Եվրախորհրդարանի անդամներին. հայտնում է DW-ն։

Նախագահի նախկին թեկնածուն հայտնել է, որ  Բելառուսում տեղի ունեցող բողոքի ցույցերը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն. «Բելառուսում հեղափոխությունը աշխարհաքաղաքական չէ. այն ո՛չ ռուսամետ է, ո՛չ հակառուսական, ո՛չ եվրոպամետ, ո՛չ հակաեվրոպական»։

Անգլերեն ելույթում Տիխանովսկայան հայտնել է, որ խոսքը խաղաղ հեղափոխության մասին է և հավելել, որ բելառուսների պահանջը պարզ է. ցանկանում են խաղաղ ու արդար ընտրություններ։

«Մենք այլևս ընդդիմություն չենք, մենք ներկայացնում ենք մեծամասնությանը»,- ասել է Տիխանովսկայան և տեղեկացրել, որ պատրաստ է երկխոսել Լուկաշենկոյի հետ։

Նա խոստացել է, որ երկրի ընդդիմությունը չի հրաժարվի Բելառուսում հանուն ժողովրդավարության փոփոխությունների շարժումից, չնայած երկրում անցնցում իշխանափոխության համար ստեղծված համակարգող խորհրդի երկու անդամների ձերբակալությանը: Տիխանովսկայան հայտնել է, որ ընդդիմությանն ահաբեկելը Բելառուսի իշխանությունների ակնկալած արդյունքը չի տա:

Հիշեցնենք, որ Բելառուսի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի ընդդիմությունը համակարգող խորհրդի երկու անդամի, երրորդին էլ կանչել է հարցաքննության: