Karevorinfo  Իրադարձություններ  508

Ռումբի պես պայթեց Գերագույն դատարանի ստեղծման թեման․ դրանից է կախված համակարգի զարգացումը․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:05 երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Ռումբի պես պայթեց Գերագույն դատարանի ստեղծման թեման․ դրանից է կախված համակարգի զարգացումը․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ

-Հինգ տարի անց Հայաստանը փոխում է Սահմանադրությունը։ Ենթադրվում է, որ նախագիծը  հանրաքվեի կդրվի 2021 թվականին։ Հանձնաժողովը դեռ աշխատում է, բայց արդեն հայտնի է, որ հայեցակարգ կներառվի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Պարո՛ն Մանուկյան, Դուք կողմ եք Վճռաբեկի ու ՍԴ-ի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, և Ձեր տեսակետը առավել հետաքրքիր է դառնում՝ իբրև մասնագետ, որը ղեկավարել է Վճռաբեկ դատարանը։ Ի՞նչն այն չէ այդ երկու մարմինների հետ, որ պետք է դրանք միավորել։

-Սահմանադրական հանձնաժողովի մոտեցումը, որ ձևակերպվել է օրեր առաջ, ըստ էության, պետք է ներկայացվի հանրության դատին և հանրային քննարկման առարկա դառնա։ Կարծես թե, մեր լրատվամիջոցները առաջամարտիկ են այս գործի և առանց որևէ ստարտի սկսել են այս թեման արծարծել, որն այո՛, կարևոր թեմա է։ Եվ այն, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի գործունեության շրջանում այս թեման ռումբի պես պայթեց, խոսում է  այն մասին, որ շատ կարևոր խնդիր է։ Այն, որ բուռն քննարկումներ են սկսվում անմիջապես, դա նշանակում է, որ Գերագույն դատարանի ստեղծումը կարևորագույն հարց է և էական նշանակություն է ունենալու դատական համակարգի հետագայի համար։ Սրանից մեծապես կախված է լինելու, թե ինչ ճանապարհով կզարգանա մեր դատական համակարգը և իրականում այդ համակարգը ինչպիսի տեսք կունենա մոտ ապագայում և տարիներ հետո։

Ես դեռ 1999 թվականին այս մասին բարձրաձայնել եմ։ Այն ժամանակ այս մոտեցումը շատ խորթ էր հնչում, որովհետև նոր էր ադապտացվել եռաստիճան դատական համակարգը Հայաստանի իրավական դաշտում և նաև սահմանադրական արդարադատության համակարգն էր սկսել ինքնուրույն գործել Հայաստանում, և այն ժամանակ սա հնչեց որպես «Ձայն բարբառո հանապատի», որովհետև այս մոտեցման կողմնակիցները եզակի մարդիկ էին։ Ես, լինելով հենց համակարգի ներսում գտնվող մարդ, գործառութային պարտականությունների շրջանակում զգում էի համակարգում անտրամաբանական կառուցվածք՝ դատարանակազմության մոդելը նկատի ունեմ։

-Այսպիսի մի փաստարկ է հնչում հօգուտ ՍԴ-ն ու Վճռաբեկը առանձին կառույցներ թողնելու, որ լավն էին, վատն էին, դրանք պատմություն ունեցող և փորձություններ անցած դատական միավորներ էին, բարեփոխվել էին այս տարիներին, և պետք չէր ձեռք տալ։ Ո՞րն է ձեր տեսակետը։

-Այս մոտեցումն ինձ համար անհասկանալի է, որովհետև որևէ ոլորտում որևէ բարեփոխում չենք անելու, քանի որ ինչ-որ բան կա և այդ բանը այս կամ այն ձևով աշխատում է, և եկեք «յոլա գնալով» ապրենք։ Ես կտրականապես դեմ եմ այս մոտեցումներին և գտնում եմ, որ բարեփոխումները պետք է անել այն ժամանակ, երբ տեսնում ես, որ կարելի է ավելի հետաքրքիր լուծումներ գտնել, որպեսզի, մասնավորապես, դատական համակարգի մասով ունենանք կանխատեսելի համակարգ։ Գործող համակարգի գլխավոր պրոբլեմները՝ իմ կարծիքով որտեղ են, նախ՝ սկսենք նրանից, որ ընդհանուր դատարանները՝ եռաստիճան դատական համակարգն այսօր չի կատարում այն առաքելությունը, որը պիտի կատարեր, եթե ունենայինք ավելի օպտիմալ և արդյունավետ դատական համակարգ։

Ինչ նկատի ունեմ։ Դատարանակազմական առումով մենք 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարողացանք Հայաստանում հիմքեր դնել դատական նախադեպի ինստիտուտի ամրապնդման։ Այն ժամանակ մենք Սահմանադրությունում արձանագրեցինք Վճռաբեկ դատարանի առաքելությունը որպես բարձրագույն դատական ատյան, այն է՝ օրենքի միատեսակ կիրառման ապահովումը Հայաստանում։ Հետագայում որոշակի տրամաբանությունից ելնելով՝ վերափոխումներ ապրեց այս մոտեցումը և սահմանադրական նոր փոփոխությունների ժամանակ արդեն Վճռաբեկ դատարանի դերը և նշանակությունը, իմ կարծիքով, էապես նսեմացվեց, ինչի արդյունքում այն դերակատարությունը, որը սկսել էր և պիտի կարողանար Վճռաբեկն իրականացնել, այն է՝ կարողանալ այնպիսի որակի որոշումներ կայացնել, որը Հայաստանի դատական պրակտիկան կդարձնի ճիշտ և միատեսակ, այս սահմանդրական առաքելության վերացմամբ և նրա կարգավիճակի նսեմացմամբ ավելի անիրատեսական դարձվեց։

-Ձեր մասնագիտական կյանքում երկու դեպք է եղել, երբ հրաժարական եք տվել «առեղծվածային» պայմաններում։ Մեկը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո էր։ Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, Դուք՝ որպես Վճռաբեկի նախագահ, դիմել էիք Ռոբերտ Քոչարյանին, քաղաքական կոմպրոմիսի գալ հետախուզվող ընդդիմության առաջնորդների հետ։ Պետք է խնդրեմ՝ պատմեք այդ շրջանը՝ ինչո՞ւ նման առաջարկով հանդես եկաք և ի՞նչ պատասխան եղավ Քոչարյանից։

-Ընդամենը մի բան կասեմ, որ ես այդ հարցով Ռոբերտ Քոչարյանին չեմ դիմել, դիմել եմ այլ մարդու, իսկ մնացածի մասին ես նպատակահարմար չեմ գտնում խոսել։

-Արմեն Գևորգյանի՞ն եք դիմել։

-Մնացած մասով նպատակահարմար չեմ համարում խոսել։

-Արդեն 2008-ի սեպտեմբերին հրաժարական ներկայացրիք Սերժ Սարգսյանին, ինչը նա հաստատեց։ Ի՞նչը Ձեզ դրդեց նման քայլի գնալ։

-Երկու դեպքում էլ իմ հրաժարականը նախագահ Սարգսյանին եմ ներկայացրել։ Երկու դեպքում էլ ստեղծվել է իրավիճակ, այս պատճառների մասին եկեք չխոսենք, երբ ես իմ հետագա գործունեությունը անարդյունավետ եմ համարել այդ պաշտոններում։

-Դա դասական պատասխան է, պարո՛ն Մանուկյան, բայց ավելի անկեղծ պատասխան ենք ակնկալում։

-Դա դասական պատասխան է, որը, ցավոք սրտի, իրականությանը համապատասխանում է։

-Ձեր առաջ խնդիր դրվե՞լ էր անփոփոխ թողնել «Մարտի 1»-ի սուտ ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները, ինչը չէիք ցանկացել անել և հրաժարական ներկայացրիք։

-Ես 2008 թվականի հունիս ամսին հարցազրույց եմ տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին։ Ես կարծում եմ, որ այդ հարցազրույցը եթե վերընթերցեք, շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն։

-Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացրել՝ «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով անձանց իրավունքների խախտման փաստը ճանաչելով։ Խոսք է գնում նաև Վճռաբեկ դատարանի բացասական դերակատարության մասին։ Դա այն ատյանն է, որն սպառելուց հետո են գնում ՄԻԵԴ։ Ի՞նչ դեր ուներ այն ժամանակ Վճռաբեկը քաղաքական գործեր քննելիս։

-Վճռաբեկ դատարանը մեծ դերակատարություն ուներ։ Ես ասեմ, որ այն ժամանակ Վճռաբեկն ավելի մեծ դերակատարություն ուներ, քան այսօր ունի Վճռաբեկ դատարանը։ Եվ այն բոլոր գործերով, որոնք բողոքարկվում էին Վճռաբեկ դատարան, պետք է ասեմ, որ նա իր վճռորոշ խոսքն ասում էր։

-Երկրորդ հրաժարականը 2015-ի հուլիսին էր, երբ Հայաստանում մշակվում էր նոր Սահմանադրություն։ Ձեր հրաժարականից ամիսներ անց՝ սեպտեմբերին, նախագիծը ներկայացվեց ԱԺ-ին, իսկ դեկտեմբերին դրվեց հանրաքվեի։ Կա՞ր անհամաձայնություն նոր Սահմանադրության տեքստի շուրջ, թե ճիշտ էին այն եզրակացությունները, որ վիրավորված էիք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով չընդգրկվելուց։

-Ստեղծված էր մի իրավիճակ, երբ իմ գործունեության արդյունավետությունը բավականին ցածր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ ես 2014-ի մայիսին նշանակվել եմ արդարադատության նախարար, երբ սահմանադրական բարեփոխումների գործընթացը ընթանում էր և հանձնաժողովը աշխատում էր, բայց մինչև իմ պաշտոնից հեռանալը ես այդպես էլ չընդգրկվեցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մեջ։ Կարծում եմ, որ այս մեկ օրինակը Ձեզ ենթադրելու բավարար հիմք տալիս է՝ հասկանալու համար, թե ինչ պրոցեսներ էին գնում։

-Չընդգրկվեցիք հանձնաժողով, քանի որ այն ժամանակվա իշխանության ու Ձեր պատկերացումները տարբե՞ր էին ապագա Սահմանադրության վերաբերյալ։

-Եկեք միասին ենթադրություններ անենք, որովհետև այդ հարցին պատասխան ես չեմ ստացել։

-Սերժ Սարգսյանի քաղաքական ընդդիմախոսները 2015-ին նշում էին, որ նոր Սահմանադրություն է մշակվում, որպեսզի նա երրորդ ժամկետի գնա։ Հետաքրքիր է՝ ի՞նչն էր Ձեր անհամաձայնության կարևորագույն մասը, որ, ի վերջո, որպես նախարար չցանկացաք «անցկացնել» այդ հանրաքվեն։

-Ես ոչ թե ինչ-որ տարաձայնություններ եմ ունեցել կամ չեմ ցանկացել «անցկացնել» հանրաքվեն, այլ պարզապես իրավական առումով ընդգրկված չեմ եղել այդ հանձնաժողովի մեջ։

-Ձեր անձի հետ էր կապվա՞ծ, որ ընդգրկված չէիք հանձնաժողովում։

-Ենթադրությունները օդի մեջ եմ թողնում, Ձեզ եմ թողնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան