Karevorinfo  Իրադարձություններ  256

Երևանում հարսանիք է կազմակերպվել՝ 120 անձի մասնակցությամբ․ ՍԱՏՄ

13:30 երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Երևանում հարսանիք է կազմակերպվել՝ 120 անձի մասնակցությամբ․ ՍԱՏՄ

Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում 120 անձի մասնակցությամբ հարսանիք է կազմակերպվել։ Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

«Օրերս ՍԱՏՄ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք՝ 120 անձի մասնակցությամբ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ»,- նշված է հաղորդագրության մեջ։