Karevorinfo  Իրադարձություններ  255

Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

11:45 երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով:

«Այդ շրջանակներում, Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Վայոց ձորի մարզպետարանից և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:

Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական մի շարք դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես պահակի, լաբորանտի, հավաքարարի, դռնապանի, բացի այդ նաև ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին նշանակված անձանց կողմից 2007 թվականից մինչև 2019 թվականը, տարբեր ժամանակահատվածներում,  տևական ժամանակով /10 օրից մինչև մի քանի ամիս/ աշխատանքի չհաճախելու, ընդհուպ հանրապետությունց բացակայելու, սակայն աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում նրանց անվամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում Գլաձորի միջնակարգ դպրոցում պարզված փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Մարզի ևս 18 դպրոցներում և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է 2 դեպքում` համաներման ակտի կիրառման, 5 դեպքում վաղեմության ժամկետներն անցնելու, 11 դեպքում` տնօրենների արարքում հանցակազմի բացակայության /պատճառված վնասը չի գերազանցել օրենքով սահմանված շեմը/, մի դեպքում` հանցագործության դեպքի բացակայության  հիմքով:

Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ շուրջ 3.000.000 ՀՀ դրամ, դպրոցների նախկին և գործող տնօրենների կողմից ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: