Karevorinfo  Իրադարձություններ  600

ԿԳՄՍՆ-ն մրցույթ էր հայտարարել, երկուսն էլ չեն կայացել մասնակից չլինելու պատճառով. Փաշինյան

11:25 երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
ԿԳՄՍՆ-ն մրցույթ էր հայտարարել, երկուսն էլ չեն կայացել մասնակից չլինելու պատճառով. Փաշինյան

«Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:
Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ:
Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: