Karevorinfo  Իրադարձություններ  167

Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է

Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է

Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է
22:45 երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շաբաթ օրն անցկացրել է Սպիտակ տան վարդերի այգու վերաբացման պաշտոնական արարողությունը: Ներկա են եղել նաև ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը. գրում է VOA-ն:

«Արված փոփոխությունները ճարտարապետների, այգեգործների, դիզայներների և պատմաբանների համագործակցության արդյունքն են»,- ասել է առաջին տիկինը:

Մելանյա Թրամփը նաև հավելել է. «Այգու հատակագիծը ի սկզբանե մշակվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Քենեդիի օրոք Բանի Մելոնի կողմից: 60 տարի այգում անցկացվել են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ, և այն եղել է շատ վարչակազմերի ու նրանց հյուրերի զբոսանքի վայրը»:

Այգու վերանորոգման մաս են կազմել պաստելային գույներով նոր ծաղիկներն ու նոր արահետը: Որոշ փոփոխություններ են արվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար այգու մուտքն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ: Վերանորոգումը ֆինանսավորվել է հանգանակության միջոցով, սակայն Սպիտակ տունը չի հրապարակել վերանորորգման արժեքը: