Karevorinfo  Իրադարձություններ  221

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը կանցկացվեն միասնական գնդակով

23:15 երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը կանցկացվեն միասնական գնդակով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր 10 թիմերին տրամադրել է Select ընկերության 50-ական գնդակ. այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սկսած այս մրցաշրջանից, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվում են նույն ընկերության (միասնական) գնդակներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ VBET ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:

Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։

Այսպիսով, 20/21, 21/22 և 22/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»։