Karevorinfo  Իրադարձություններ  327

Ձկան ապօրինի որսի աղետալի հետևանքները․ վաղը նախարարությունն ի՞նչ լուծումներ կառաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:55 երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
Ձկան ապօրինի որսի աղետալի հետևանքները․ վաղը նախարարությունն ի՞նչ լուծումներ կառաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 19-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ օրվանից մեկնարկելու է արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը։ Ձկնորսների բողոքը չուշացավ. օգոստոսի 21-ին նրանք փակեցին Սևան-Երևան մայրուղին:

Ինչպե՞ս կարգավորել խնդիրը, որ և՛ ձկնապաշարը չվտանգվի, և՛ ձկնորսների սոցիալական վիճակը չվատանա։

Հարկ է նշել, սակայն, որ Սևանից սիգը միայն սոցիալական վիճակի բարելավման համար չի դուրս բերվել։ Օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էին Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմայի մանրամասները։

Սիգը Սևանում հայտնվեց 1920-ականներին, իսկ արդեն 1980-ականներին պաշարն այնքան մեծ էր, որ նույնիսկ 1990-ականների ծանր տարիները մեծ ազդեցություն չթողեցին։ Մասնագետը մանրամասնում է. «Վիճակը գուցե չվատանար, եթե ձկնորսությունը միայն ներքին սպառման ու միայն սոցիալական խնդիրներ լուծելու համար լիներ։ Բանն այն է, որ որսագողությունը միայն այդքանով չի ավարտվել»

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունը դեռ 2019թ-ի հուլիսի 16-ին էր բարձրաձայնել, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից էլ նշել էին, որ «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված:

Արդյունքում հարուցվեց քրեական գործ․ «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքն էր խախտվել»: Առհասարակ սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թ.-ին։ Բայց գործող արգելքը չի խանգարել ոչ միայն ձկնատեսակը պահածոյացնելուն, այլև մայթերին 7 հատը 1000 դրամով սիգ վաճառելուն։

Ի՞նչ պահանջներ ունեն ձկնորսները։ Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ օգոստոսի 21-ին ճանապարհ փակած ձկնորսներից Վախթանգ Ստեփանյանը հայտնեց, որ վաղը նախատեսվում է հանդիպում նախարարության ներկայացուցչի հետ, և եթե հանդիպման ելքը իրենց սրտով չլինի, ապա էլի կփակեն մայրուղին:

Մայրուղին բացելու և նախարարության հետ բանակցելու հարցում Գեղարքունիքի մարզպետարանն է միջնորդել։ Արդյոք կլինի՞ վաղը հանդիպում և ի՞նչ բովանդակության։ Այս անգամ հարցն ուղղում ենք Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նկատենք, որ Երևանի այն հատվածքներում, որտեղ գետնին դրված արկղերից միշտ կարելի էր գնել 200 դրամով սիգ և 500 դրամով ձկնկիթ, այսօր սիգը բացակայում էր: Համենայն դեպս՝ մեր նկարահանող խմբի շրջայցի ընթացքում ձկնավաճառները տեղում չէին։

Մանրամասները՝ տեսանյութում: