Karevorinfo  Իրադարձություններ  480

Լուկաշենկոն նստավայրում է․ րոպեներ անց կէվակուացվի

21:15 կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն նստավայրում է․ րոպեներ անց կէվակուացվի

Բելառուսի մայրաքաղաքում հարյուրավոր զինվորականներ շրջապատել են Անկախության պալատը։ Կենտրոնում  գտնվում է ջրցան մեքենան։ Տելեգրամի NEXTA ալիքում հայտարարություն տարածվեց, որ ճիշտ կլինի ցուցարարները չմոտենան շարասյանը և հետ վերադառնան Հոկտեմբերյան և Անկախության հրապարակ։ Նրանք Շարասյունից գտնվել են 200 մետր հեռավորության վրա։

Hաղորդագրությունում ասված է, որ ամենակարևորն այն է, որ գտան դիկտատորի համար ամենավախենալու կետը։ Տելեգրամի աշխատակիցների տվյալներով Լուկաշենկոն այս պահին նստավայրում է՝ րոպեներ անց կէվակուացվի։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Մինսկում ընթանում էին դեպի «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հյուրանոցի մոտ համազգային հանրահավաք էր նախատեսվում անցկացնել: Լուկաշենկոյի նստավայրի մոտ նրանց ճանապարհը փակել են։

Բելառուսի քաղաքներում բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակներում և երթեր կազմակերպում: Գրոդնո քաղաքում կա ավելի քան 10 հազար ցուցարար: Ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ Երկրորդ աշխարհամարտին նվիրված կոթողների մոտ անկարգություններ հրահրողները գործ կունենան ոչ թե ոստիկանության, այլ բանակի հետ: