Karevorinfo  Իրադարձություններ  331

Ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել Մինսկի Անկախության հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

18:10 կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
Ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել Մինսկի Անկախության հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ավելի քան 100 հազար մարդ, ըստ Tut.by- ի և Euroradio- ի, հավաքվել է Մինսկի Անկախության հրապարակում, ապա երթով անցել քաղաքի կենտրոնով՝  «Պլանետա» հյուրանոցի մոտով, որից ոչ հեռու գտնվող «Մինսկ` Հերոս քաղաքը»հուշարձան-համալիրը հսկվում է զինվորականների կողմից. գրում է meduza.io-ն:

Նշվում է, որ բելառուսական  մյուս քաղաքներում ևս հավաքներ են անցկացվում ու երթեր կազմակերպվում: Օրինակ՝ Գրոդնո քաղաքում ավելի քան 10 հազարանոց բողոքի ցույց է ընթանում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականից բացի, պահանջում են նաև բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել և քրեական պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ խոշտանգումների ու սպանությունների մեղավորներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի իշխանություններն էլ ջրցան մեքենաներ, ցուցարարներին բերման ենթարկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ և հատուկ տեխնիկա են ուղարկել Մինսկի կենտրոն: