Karevorinfo  Իրադարձություններ  281

TikTok-ի սեփականատերերը դատի կտան Թրամփի վարչակազմին

16:10 կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
TikTok-ի սեփականատերերը դատի կտան Թրամփի վարչակազմին

TikTok կարճ վիդեոհոլովակների ստեղծման օնլայն հավելվածի սեփականատերը հայտնել է, որ չեն պատրաստվում համաձայնել ԱՄՆ նախագահի որոշման հետ՝ փաստացի արգելելու TikTok-ի օգտագործումը նահանգներում։ Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ Թրամփի վարչակազմին, գրում է CNN-ը։

«Օրենքի գերակայությունը, ընկերության և նրա օգտատերերի նկատմամբ արդարացի վերաբերմունքը ապահովելու համար մենք դատարանի միջոցով կպաշտպանենք մեր իրավունքներն ու շահերը»,-ասված է չինական Bytedance  ընկերության հայտարարության մեջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունը փորձել է կապ հաստատել ամերիկյան վարչակազմի հետ և լուծումներ առաջարկել ԱՄՆ-ի կողմից արտահայտված մտավախությունների կապակցությամբ, սակայն Վաշինգտոնն անտեսել է փաստերը և չի հետևել իրավական կարգերին՝ ընդհուպ մինչև փորձելով միջամտել առևտրային բանակցություններին։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու գործադիր հրամանագրեր է ստորագրել, որոնք արգելում են ցանկացած գործարք իրականացնել TikTok հավելվածի սեփականատիրոջ հետ:

Վաշինգտոնում կարծում են, որ չինական Wechat և TikTok հավելվածները «սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»։