Karevorinfo  Իրադարձություններ  201

Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի վթարային շենքերի հարցը

17:20 շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի վթարային շենքերի հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները. այս մասին Հարությունյանը հայտնել է մայրաքաղաքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ։

«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են»,- նշել է ԱՀ նախագահը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը իրենց հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնեն միասնաբար՝ սրտացավ ու նվիրված աշխատանքով: