Karevorinfo  Իրադարձություններ  326

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի հայ համայնքի շուրջ 300 կարիքավոր ընտանիքների տրամադրվել է դրամական օժանդակություն

13:45 շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
ՀՀ կառավարության կողմից Սիրիայի հայ համայնքի շուրջ 300 կարիքավոր ընտանիքների տրամադրվել է դրամական օժանդակություն

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի  է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:

«Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ:

Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում: