Karevorinfo  Իրադարձություններ  304

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

12:30 շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ. այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ: