Karevorinfo  Իրադարձություններ  650

«Պապլավոկներում» մարդ սպանելու, Մարտի 1-ի, խայտառակ ձախողումների գործերը չեն քննվում, մարդիկ չգիտեն՝ ինչ է եղել․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ.
«Պապլավոկներում» մարդ սպանելու, Մարտի 1-ի, խայտառակ ձախողումների գործերը չեն քննվում, մարդիկ չգիտեն՝ ինչ է եղել․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ

-Օգոստոսի 23-ին լրանում է 30 տարին, ինչ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 21-ին կայացավ հանրաքվեն։ Որպես մարդ, ով պատիվ է ունեցել ընթերցելու հռչակագիրը, պետք է խնդրեմ ասեք՝ ինքնիշխանությունն իր բովանդակության մեջ կայացե՞լ է։ Վարչապետն ասում է՝ հեղափոխությունից հետո «ծուռ վզով» քաղաքականություն Հայաստանը չի վարում։

-Քաղաքակրթության պատմությունը 6000 ազգություն է ունեցել։ Մի քանի հազար տարվա ընթացքում այդ ազգերը լուծվել վերացել են, և այս պահին 200 միավոր կա, որ ունեն պետություն, ունեն դրոշ, ՄԱԿ-ի անդամ են, և Հայաստանը նրանց թվում է։ Պետականության զգացումը մեր ժողովրդի մեջ այնքան ուժեղ ու հզոր է եղել, որ չունենալով պետականություն հարյուրավոր տարիներ, կարողացել ենք վառ պահել այդ կրակը և ձգտել ենք հասնել անկախություն։ Մի անգամ էլ ենք ունեցել անկախություն՝ 1918 թվականին, բայց վերջնարդյունքում դա չհաջողվեց, և 90-ին մեզ բախտ վիճակվեց ստեղծելու պետականություն, որի մասին հազարավոր ազգեր ու ժողովուրդներ երազում են։ Ես երբ ընթերցում էի հռչակագիրը, նույնիսկ վախենում էի բարձրաձայնել, որ Աստված տա՝ այս անկախությունն ավելին լինի, քան 1918-20 թվականներինը, և անգամ վախենում էի այդ միտքը բարձրաձայնելուց։

Հիմա կարող եմ ասել, որ Հայաստանի անկախությունը կայացած է, Հայաստանում պետականությունը կայացած է՝ որքան էլ որ լինեն դժվարություններ։ Բայց դրանք լինելու են։ Անկախություն պահպանելը պակաս դժվար չէ, քան անկախություն ձեռք բերելը։ Եվ ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի, ցանկացած իշխանության, ցանկացած կուսակցության, որ այդ անկախության գաղափարի կրողն է և այդ բարիքները վայելողը, պետք է այս խնդիրն իր առջև ունենա՝ պահպանել անկախությունը։

-Սերժ Սարգսյանն այս շաբաթ Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս տվեց։ Արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունեցե՞լ է ադրբեջանական հարձակման մասին, Սերժ Սարգսյանը բացասական է պատասխանում, պնդելով, թե հետախուզությունը թերացել է։ Մինչդեռ հայտնի է Սեյրան Օհանյանի՝ 2016-ի ապրիլին ԱԺ կառավարության հարցուպատասխանում այն հայտարարությունը, որ տեղյակ են եղել, տիրապետել են տեղեկատվության, ինչն էլ օգնել է տղաներին կազմակերպել պաշտպանությունը։ Հակասությունը ինչի՞ մասին է խոսում։

-Իսկ ինչի՞ պետք է նրանք ասուլիս տային, ինձ կարո՞ղ եք ասել, նրանք ցուցմունք պիտի տային։ Թող ցուցմունք տան, հրապարակվեն դրանք և իմանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Անցած 20 տարիների խայտառակ ձախողումների, մեր սուվերենությունը կորցնելու, «Մարտի 1» կազմակերպելու, «Պապլավոկներում» մարդ սպանելու, մարդկանց տներից քշելու գործերը երկու տարի դատարանը չի քննում, և մեր հանրությունը, որ ընտրել է լեգիտիմ իշխանություն, չի կարողանում իմանալ, թե ինչ կա այդ թղթապանակների մեջ, Դատախազությունն ի՞նչ գործերով է մեղադրում այդ մարդկանց։

Ո՞վ է թույլ տվել այս ձևի մեղադրանքներում կասկածվող մարդկանց ազատության մեջ ասուլիս անել, և մենք քննարկենք՝ ինքն ինչ ասաց։ Ես տեսել եմ իրենց արածը, ես Պառլամենտում էի, ելույթներ եմ ունեցել, ես գիտեմ՝ քանի հեկտար է կորել, ինչ կոռուպցիոն ռսիկեր են եղել, մարդիկ ոնց էին նշանակվում, ոստիկաններն ինչպես էին աշխատում: Էդ հանցագործ դատավորները ապօրինի հոդվածներ են դրել 115 մարդու վրա, որոնցից 15-ն արդարացվել, իսկ 100-ն այս պահին հանցագործ են։ Այսինքն՝ եթե հանկարծ 5 տարվա մեղադրանքը դրված մարդկանց վրա վաղը իշխանություն է փոխվում և այդ կամքը չի լինում, մենք էլ չենք լինում, ասելու՝ էս ինչ եք անում։ Հզոր մարդկանց վրա մեղադրանքներ են դրված կամ վտարանդի են, կամ էլ ինքը համարվում է օրենք խախտած հանցագործ։ Ո՞վ է էս խնդիրները լուծելու։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասելիք ունեն միայն դատարանում։ Այ երբ որ կարդարացվեն, երբ մեղադրանքները զրպարտություն կհամարվեն, ասուլիս կանենք ու կասենք՝ էս ինչ պատմական սխալ ենք արել։

-2018 թվականին իշխանություն է փոխվել։ Եթե այդ մարդիկ մեղավոր են բազմաթիվ արարքների մեջ, ապա ինչո՞ւ դատարանի առաջ չեն կանգնում։

-Էն, ինչ մենք ուզում ենք էս իշխանությունից, հենց դա է՝ 100 անգամ ասել եմ, եղբա՛յր, ոչ մի նախարարական աթոռ, ոչ մի ֆինանս, ոչ մի արտոնություն չենք ուզում, ոչի՛նչ, եկե՞լ եք իշխանության, հալալ է՝ իշխանությունը ձեզ, որովհետև ժողովուրդն է տվել իշխանությունը ձեզ։ Արեք էն, ինչ ժողովուրդը ուզում էր, բոլոր ռեֆորմները, որոնք դուք եք խոստացել, ինչի համար ժողովուրդը ձեզ ձայն է տվել, արե՛ք, ես էլ արդեն չեմ խոսի, չեմ զայրանա։ Արեք ամեն ինչ, որ ժողովրդի վստահությունն էլ մնա։ Սա էլ անկախության խնդիր է։ Ուզո՞ւմ ես անկախությունդ ուժեղ լինի, իշխանությունդ լեգիտիմ լինի, ձեռքդ խփես սեղանին, ասես՝ էս պետք չի, էսպես պիտի անենք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան