Karevorinfo  Իրադարձություններ  307

Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման փաստով

18:50 հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման փաստով

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով: Ինչպես փոխանցում է Tut.by-ը , այդ մասին այսօր հայտարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

«2020 թվականի օգոստոսի 18-ին Բելառուսի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին Համակարգող խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է իշխանության փոխանցման գործընթացի կազմակերպումը: Նման մարմնի ստեղծումը նախատեսված չէ օրենքով և դրա գործունեությունը հակասահմանադրական է: Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված են պետական իշխանությունը զավթելուն և Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնասելուն»,- ասել է պաշտոնյան:

Քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն, որով նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում։