Karevorinfo  Իրադարձություններ  311

Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան

15:50 հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը: ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ նման կարծիքը է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հինգշաբթի օրը Paris Match ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

«Էրդողանը ազգայնականության և իսլամիզմի վրա հիմնված էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և հանդիսանում է Եվրոպայի ապակայունացման գործոն: Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցածը և գործի իր շահերին համապատասխան», – ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ ինքը ամենևին էլ կողմ չէ էսկալացիային, սակայն, համաչափ գործողությունների անհրաժեշտությունից ելնելով, կարևոր է համարում անզոր դիվանագիտությունից խուսափելը:

Մակրոնը հավելել է, որ հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պետք է քննարկի Եվրամիության մոտեցումը կարևորագույն միջազգային խնդիրներին:

Նշենք, որ օգոստոսի 12-ին Մակրոնն Անկարային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում նավթի միակողմանի հետախուզումը: Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկիրն այդ տարածաշրջան է ուղարկում երկու Rafale և Lafayette ֆրեգատ, ինչը արժանացել է կտրուկ արձագանքի թուրքական ղեկավարության կողմից։

Այդ առնչությամբ Paris Match-ին տված հարցազրույցում Մակրոնն ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան գերտերություն է»:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը խոսել է Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների լուծման ճկուն մոտեցման օգտին։

«Ֆրանսիան ամենևին էլ Թուրքիայի նկատմամբ անփոփոխ դիրքորոշման կողմակից չէ: Ես եվրոպական երկրների այն քիչ ղեկավարներից եմ, որոնք վերջին տարիներին անձնական հանդիպումներ են ունեցել Էրդողանի հետ. ես նրան Փարիզում հյուընկալել եմ 2018 թ-ի հունվարին։ Շատերն ինձ քննադատեցին դրա համար: Էրդողանն այն առաջնորդներից է, ում հետ ես երկար քննարկում եմ խնդիրները»,- հայտարարել Է Մակրոնը։