Karevorinfo  Իրադարձություններ  163

Դեսպան Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

14:30 հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Դեսպան Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մայ­րա­քա­ղա­քի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի է ունե­ցել ՀՀ դեսպան Արման Հակոբյանի՝ ԲԴՀ նա­խա­գահ Ժա­իր Բոլսոնարուին (Jair Bolsonaro) հավատարմագրերի հանձնման ա­րա­րո­ղու­թյունը:

«Արարողությունից հետո կայացավ Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույ­ցը, որին ներկա էին նաև ԱԳ նախարար Էր­նես­տու Արաուժուն (Ernesto Araújo), ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխա­վոր քարտուղար Օտավիու Բրանդելլին(Otávio Brandelli),  ԱԳՆ և նախագահի աշ­խա­տա­կազ­մերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անդրադառնալով երկկողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին՝ զրուցակիցները համաձայնեցին, որ առկա է զգալի նե­րուժ և ընդգծեցին դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլ­սո­նա­րուն գովեստով խոսեց նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշեց, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման հա­մար:

Դեսպան Հակոբյանը նաև գրառում կատարեց նախագահական պալատի պատ­վո հյուրերի գրքում»,- ասված է հաղորդագրությունում: