Karevorinfo  Իրադարձություններ  171

Արազ Օզբիլիսը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին

11:55 հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Արազ Օզբիլիսը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին

2012 թվականն էր, Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մրցում էր Կանադայի hավաքականի հետ: Հանդիպման վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները հաղթում էին մրցակցին 1:2 հաշվով, բայց մեր ազգային թիմը 11-մետրանոց հարվածի իրավունք էր ստացել… Ֆուտբոլային երջանկություն, բախտ կամ անվանեք ինչպես կուզեք, բայց շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց նորամուտի խաղում դառնում են գոլի հեղինակ: Նման երջանկությունը վայելեց Արազ Օզբիլիսը, որը մոտեցավ այդ 11-մետրանոց հարվածն իրացնելու և իրացրեց այն հստակ:

Արազ Օզբիլիսը տարիների ընթացքում կայացավ և մնաց Հայաստանի ընտրանու այն ֆուտբոլիստներից, որոնք անվերապահորեն հավատում էին ընտրանուն, նույնիսկ այն պահերին, երբ անտեղի էր այդ հավատը: «Արմենպրեսի» հետ զրույցում Օզբիլիսը հիշեց անցած ճանապարհը, խոսեց ապագայից:

-Արազ  ինչպե՞ս կամ եր՞բ եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով առաջին անգամ: 

Շատ փոքր էի, այն աստիճանի, որ չեմ հիշում: Գուցե 3 կամ 4 տարեկան էի: Ծնողներս միշտ ասում են, որ ծնված օրից գնդակը միշտ հետս էր: Նույնիսկ 1,5 տարեկանում նկար ունեմ գնդակով կանգնած: Հայրս էր սիրում ֆուտբոլը և շատ էր զբաղվում ինձ հետ:

– Կարիերայի սկզբում եվրոպական ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկում՝«Այաքսում» եք սկսել: Ի՞նչ է տվել ձեզ «Այաքսում» խաղալը, «Այաքսի» ակադեմիայում լինելը:

– Հրաշալի եմ հիշում «Այաքսում» անցկացրած ժամանակս: Այնտեղ հայտնվեցի, երբ ակումբը կազմակերպում էր «Տաղանդի օր» կոչվող մրցույթը, որտեղ 1000 երեխաներից հերթով դուրս են մնում և վերջում միայն մեկ կազմ է մնում: Այդ 1000-ից ես էլ հասա վերջնական կազմին: Այսօրվա պես հիշում եմ, երբ արդեն վերջին օրերն էին, մեզ թուղթ եկավ, որ մնում եմ, և մայրս բացեց այն: Ամեն ինչ, ինչ գիտեմ ֆուտբոլի մասին, «Այաքսում» եմ սովորել: Այդ ակումբն ինձ շատ բան է տվել: 15 տարի այնտեղ եմ խաղացել: «Այաքսի» ակադեմիան լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում:

– Այնուհետև խաղացիք նաև ռուսական առաջնությունում` «Կուբանում», «Սպարտակում»: Ինչո՞վ առանձնացավ Պրեմիեր լիգան:

– «Այաքսից» կամ պարզապես պետք է հեռանայի, կամ վարձավճարով հանդես գայի այլ ակումբում: Որոշեցի այլ ակումբում խաղալ և ընտրեցի «Կուբանը»: Ռուսաստանում ամեն ինչ լավ ընթացք ստացավ, ինձ հաջողվեց տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Իհարկե, տարբերությունը մեծ էր «Այաքսից» «Կուբան» տեղափոխվելիս, քանի որ «Այաքսն» իսկական պրոֆեսիոնալ ակումբ է: Ամեն դեպքում ֆուտբոլ խաղում ենք դաշտում և նույն 11-ը 11-ի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքումԼ