Karevorinfo  Իրադարձություններ  170

Լուկաշենկոն սպառնում է կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ

10:20 հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն սպառնում է կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ

Բելառուսում նոր թափ ստացող ցույցերի ֆոնին՝ երկրի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է նոր, կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ և մեղադրել է Արևմուտքին Բելառուսում խռովություն հրահրելու համար, հայտնում է Euronews-ը:

Չորեքշաբթի նա նախազգուշացրել է, որ ընդդիմության ակտիվիստները, որոնք նոր ընտրությունների անցկացման ու իշխանության խաղաղ փոխանցման համար համակարգող խորհուրդ են ստեղծում, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Միաժամանակ Լուկաշենկոն իր անվտանգության ծառայություններին կարգադրել է փողոցներում վերականգնել կարգուկանոնը:

Բելառուսի ղեկավարը նման կարգադրություն է տվել երեկ Բելառուսի հարցով հրավիրված ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո, որի ավարտին ԵՄ անդամ երկրները հայտարարեցին, որ չեն ընդունում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: ԵՄ առաջնորդները իրենց աջակցությունը հայտնեցին բելառուս ժողովրդին, որը ցանկանում է խաղաղ անցում կատարել դեպի ժողովրդավարություն՝ տաս օրից ավել շարունակվող բռնաճնշումներից և ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններից հետո:

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ-ն նաև որոշեց պատժամիջոցներ սահմանել «երկրում տեղի ունեցող բռնությունների և ընտրակեղծիքների համար պատասխանատու անձանց նկատմամբ»: Չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բելառուսի ժողովուրդը փոփոխություն է ուզում և ուզում է այդ փոփոխությունը հիմա»,-հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին: «Մենք տպավորված ենք բելառուս ժողովրդի խիզախությամբ: Նախագահական ընտրություններից հետո տաս օր շարունակ աննախադեպ թվով մարդիկ դուրս են գալիս փողոց: Նրանք երկրում ժողովրդավարություն և նոր նախագահական ընտրություններ են ուզում, քանի որ այս ընտրությունները ոչ արդար էին, ոչ էլ ազատ»,- ասել է նա:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ Եվրահանձնաժողովը 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին, որից 2 մլն-ը՝ պետության կողմից բռնության ենթարկվածներին, իսկ 1 մլն-ը` անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար:  Մնացած գումարը նախատեսված է COVID-19-ի դեմ պայքարի համար:

«Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է լինել բելառուս ժողովրդի կողքին և հսկել, որ այն (խմբ. գումարը) ուղղվի ոչ թե իշխանությանը՝ վերարտադրության համար, այլ քաղաքացիական հասարակությանը և խոցելի խմբերին»,-հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին:

«Մեր ասելիքը պարզ է: Պետք է դադարեցնել բռնությունները և սկսել խաղաղ երկխոսություն: Բելառուսի ղեկավարությունը պետք է արտացոլի ժողովրդի կամքը»,- Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը գրել է Twitter-ի իր էջում գագաթնաժողովից րոպեներ անց:

Նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ասել է. «Չկա որևէ կասկած, որ տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ: Մենք դատապարտում ենք մարդկանց նկատմամբ դաժան բռնությունը»:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ իր հետ:

Նշենք նաև, որ երեկ Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վերանշանակել է երկրի վարչապետի պաշտոնում և հաստատել կառավարության կազմը՝ պահպանելով նախորդ կառավարության բոլոր անդամներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարներն  իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների  80.1%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան 10.12%-ը։ Ցույցերի սկսվելուց ի վեր շուրջ 7000 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Չորս ցուցարար մահացել է: