Karevorinfo  Իրադարձություններ  573

Ռուսական ռազմաբազան միայն մարդասպաններ է բուծում և փախցնում, ո՞ւր էր Հայաստանի վրա հարձակման ժամանակ․ Անուշ Սեդրակյանի հակադարձումը՝ Սերժ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:40 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Ռուսական ռազմաբազան միայն մարդասպաններ է բուծում և փախցնում, ո՞ւր էր Հայաստանի վրա հարձակման ժամանակ․ Անուշ Սեդրակյանի հակադարձումը՝ Սերժ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկի՛ն Սեդրակյան, Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս տվեց, որը նախորդում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կողմից զեկույցի հրապարակմանը։ Ինչո՞վ հասկանալ ընտրված պահը։

-Ընտրված պահը երկու իմաստ ունի՝ վստահաբար ինչ-որ խնդիր կա, որը մեզ համար պարզ չի։ Ժամկետները հուշում են մեզ, որ դրանց բախման մեջ Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից անհանգստացած է։ Մինչև քննիչ հանձնաժողովը լիարժեք աշխատանք ցույց չտա, հնարավոր չի լինի հասկանալ՝ ինչու է Սերժ Սարգսյանը անհանգստացած։ Բայց ես կարծում եմ՝ մոտիվացիան նաև հոգեբանական է։ Տասնյակ տարիներ իշխող կուսակցությունները շահարկել են հայրենասիրական խաղաքարտը՝ իբրև դոմինանտ քարտ, ինչպես՝ ՀՅԴ-ն թուրքական խաղաքարտը, ռուսամետները՝ ռուսական խաղաքարտը և պատկերացրեք՝ եթե հայրենասիրական գերակայությամբ առաջնորդվող կուսակցության պարագայում հանկարծ քննիչ հանձնաժողովը պարզի, որ նույնիսկ չեմ ասում՝ հանցավոր պայմանավորվածություն է եղել կամ եթե անգամ պարզվի, որ իրադրությունը չտեսնելու կարողություն կա, ապա դա շատ մեծ հարված է՝ չեմ ասում ՀՀԿ-ի իմիջին, որովհետև նման իմիջ գոյություն չունի, բայց մեծ հարված է հայրենասիրական դիսկուրսին։

-Սերժ Սարգսյանն այս ասուլիսում օգտագործեց «թերացում» բառը, բայց ոչ՝ իր գործողությունների վերաբերյալ, այլ որ հետախուզությունն է թերացել։ Իսկ հետախուզության թերացման պատասխանատուն ո՞վ է։

-Երբ որ հետախուզությունը թերանում է․․․ այդ բառը ճիշտ չի օգտագործված կոնտեքստի մեջ, եթե դու մի բանում թերանում ես, նշանակում է՝ դու ինչ-որ մի բան պակաս ես անում, իսկ եթե Սերժ Սարգսյանը դրանով ուզում էր ասել, որ հետախուզությունը սխալ ուղղությամբ է գնացել, ապա նրան տրված էր լայն հնարավորություն և լայն դաշտ՝ ներկայացնելու հակափաստարկներ, որովհետև այս ասուլիսում այդ հակափաստարկները չկային։ Չկար տրամաբանական համոզչականություն, չկար հստակ արգումենտացիա։

Մենք բոլորս գիտենք, որ բավականին լակոնիկ խոսք ունեցող Սերժ Սարգսյանը կարող էր տեղադրել իր խոսքում արգումենտացիան։ Ինձ չհամոզեց այն բանում, որ ռուսների մասնակցությունը ապրիլյան հրադադարում պոզիտիվ էր։ Որովհետև մենք բոլորս գիտենք, որ կային դետալներ տարատեսակ։ Ինչո՞ւ չի ուզում նա խոսել դրանց մասին։ Տեղյակ մարդիկ կուլուարներում խոսում էին, որ այս ամենում Մոսկվան շատ բացասական լումա է ունեցել, և եթե մի բան հրահրելուց հետո նա դա փոխում է, կներեք՝ ինձ համար դա համոզիչ չէ։ Ոնց որ մի բան հրահրես, հետո՝ կանխես և դրանից շահես բազմաթիվ դիվիդենտներ։ Ապրիլյան պատերազմում պարզ ջրի երեսին երևացին Մոսկվայի ու Ադրբեջանի գաղտնի պայմանավորվածություններն ու պլանները։ Եթե մեր տղաների անձնուրաց պայքարը չլիներ, ուրիշ ուղիով կընթանար Ապրիլյան պատերազմը։ Եվ, ի վերջո, կա դե ֆակտո փաստ՝ կա հողի կորուստ։

-Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից պաշտպանեց Ռուսաստանին։ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը կարծիք էր հայտնել, որ ՌԴ-ի իմացությամբ և թույլտվությամբ է պատերազմը տեղի ունեցել։  Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ տգիտություն է դաշնակիցների վերաբերյալ չստուգված տեղեկություններ հայտնելը։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը մեզ շատ աջակցել է, օրինակ, ՌԴ ռազմաբազան 2010 թվականին պատասխանատվություն է վերցրել նաև ՀՀ-ի ողջ սահմանների համար, մինչև 2018 թիվը 50 հազար տոննայից ռազմատեխնիկական օժանդակություն է ստացվել ՌԴ-ից։ Որևէ այլ երկիր «Իսկանդեր» չունի, ինչը զսպում է Ադրբեջանին։ Հիմա ինչպե՞ս մեղադրել ՌԴ-ին պատերազմ թույլ տալու մեջ։

-Մենք չգիտենք, որ «Իսկանդերը», որ մեր ռազմական հզորության վերջին գագաթնակետն է, ինչպիսի համարժեքներ ունի դրսում և ինչ կարելի է դրանով ձեռք բերել։ Եվ ասեմ ձեզ, որ ոչ մի ռուսական ռազմական աջակցություն չի եղել ձրի, եթե Սերժ Սարգսյանը պետք է Նիկոլ Փաշինյանին պաշտպանի, ես կգերադասեի, որ այդ պաշտպանությունը չկայանար։

-Այս դեպքում, կարծես թե, Ռուսաստանին էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանից։

-Նկատի ունեմ նաև հակառակը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չափից դուրս լոյալ է Ռուսաստանի հանդեպ և պետք չէր Ռուսաստանի պաշտպանել։ Կարող եմասել, որ «Իսկանդերը» վերցնել որպես հակափաստարկ և բերել դրան ու ասել այո․․․ Ես էլ կարող եմ հակափաստարկել, որ Սերժ Սարգսյանի հետ կապ չունի դա մեր մարդկային ռեսուրսն է, մեր բանակի տղաներն են, որ նայում են երկինք ու մի դռոն են խփում։ Ինչ մնում ռազմաբազային։ Ինձ շատ հետաքրքիր է, երբ որ սահմանի վրա Տավուշում ռազմական գործողություն էր գնում, ռազմաբազան տըեղյա՞կ էր Սերժ Սարգսյանի ասած պայմանագրից։ Դա էլ հո Արցախը չէր, որ ասեն վիճարկելի տարածք է։ Եվ եթե ռուսական ռազմաբազան այդքան գեղեցիկ պայմանագրեր է կնքել, որ հարձակման դեպքում օգնելու է, բա ո՞ւր էր ռազմաբազան։ ռուսական ռազմաբազան հիմա միայն Հայաստանի հողում մարդասպաններ է բուծում, ու նրանց պաշտպանում է հայկական դատարանից, փախցնում է։ Պարզ չի՞, որ Սերժ Սարգսյանի կողմից ռուսական ռազմաբազային պայմանագիրը վկայակոչելը համոզիչ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան