Karevorinfo  Իրադարձություններ  172

ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

16:30 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունը կոչ են արել ԵՄ-ին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի գործողությունների դադարեցման ուղղությամբ. գրում է ermenihaber-ը:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և ԱԳ նախարար Նիկոս Հրիստոդուլիդիս հետ հանդիպմանն անդրադառնալով Արևելյան  Միջերկրականում Թուրքիայի գործողություններին, ասել է.

«Միջերկրական ծովում գնալով աճող Թուրքիայի ագրեսիան ուղղված է ԵՄ-ի դեմ և դրա դեմ պայքարելու համար ԵՄ-ն պետք է անհրաժեշտ արձագանքը տա»:

Դենդիասը նշել է, որ առաջիկա օրերին կմասնակցեն Բեռլինում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ կքննարկվի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի կողմից ներկայացված Թուրքիայի դեմ նախատեսվող պատժամիջոցների ցանկը։

Նշենք, որ ԵՄ ԱԳ նախարարները Ժոզեֆ Բորելին լիազորություն են տվել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու համար: Բորելը Թուրքիայի դեմ նախատեսվող պատժամիջոցների ցանկը, որում կներառեն նաև տնտեսական պատժամիջոցները կներկայացնի օգոստոսի 27-28-ին Բեռլինում տեղի ունենալիք նիստին: Սակայն պատժամիջոցները կկիրառվեն այն դեպքում, եթե ԵՄ անդամ 27 երկրները հաստատեն դրանք: