Karevorinfo  Իրադարձություններ  202

Թրամփը պաշտոնական Մոսկվայի հետ կխոսի Բելառուսի մասին

12:45 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Թրամփը պաշտոնական Մոսկվայի հետ կխոսի Բելառուսի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «պատեհ պահին» կխոսի պաշտոնական Մոսկվայի հետ Բելառուսում շարունակվող ցույցերի մասին, որոնք, ըստ նրա, հիմնականում «խաղաղ են ընթանում», հաղորդում է Reuters-ը:

«Ես սիրում եմ ժողովրդավարություն տեսնել: Դա շատ կարևոր է: Բայց, կարծես թե, Բելառուսում, շատ ժողովրդավարություն չկա»,- Թրամփն ասել է նախօրեին Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ նախագահն այլ մանրամասներ չի հայտնել, միայն հավելել է, որ կխոսի նաև այլ անձանց հետ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու ԵՄ արտակարգ գագաթնաժողով, որի ընթացքում ԵՄ անդամ 27 երկրները կքննարկեն Բելառուսում տիրող իրավիճակը: Գագաթնաժողով հրավիրելու առաջարկով նախորդ շաբաթ հանդես էր եկել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, որն ասել էր, որ «Լեհաստանը պատասխանատվություն է կրում իր հարևանների համար»։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրները կքննարկեն նաև Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: