Karevorinfo  Իրադարձություններ  307

Սիրիրայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

11:45 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Սիրիրայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

Նախօրեին հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայի Դեր-Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան,  տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռակոծվել է նավթի արդյունահանման Կոնոկո տեղամասի մոտակայքում գտնվող ռազմաբազան, որը վերահսկվում է ամերիկացի զինվորականների և քրդական խմբավորումների կողմից: Վնասի և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում:

2015 թ.-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ հրթիռակոծվում է Սիրիայի Հասեկե, Ռաքքա և Դեր-Զոր նահանգներում տեղակայված ամերիկյան 12 ռազմաբազաներից որևէ մեկը: Ամերիկացի զինվորականները քրդական խմբավորումների հետ միասին վերահսկում են Եփրատ գետի ափին գտնվող նավթի պաշարներով հարուստ տարածքները, որտեղից նախքան պատերազմը ստանում էին սիրիական նավթի 80%-ը:

Անցյալ տարվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որի համաձայն՝ մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ շարունակեցին մնալ Սիրիայում՝ երկրի հյուսիսարևելքում գտնվող նավթահանքերի վերահսկողությունն ապահովելու համար: Պաշտոնական Դամասկոսը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում համարում է «ապօրինի օկուպացիա, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանով»: