Karevorinfo  Իրադարձություններ  255

Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահը հրաժարական է տվել
10:15 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կիտան հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում տեղի ունեցած ռազմակայանում խռովությունից հետո, հաղորդում է kommersant.ru-ն:

Նախագահը նաև հայտարարել է խորհրդարանի և կառավարության լուծարման մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք նախօրեին Մալիում ապստամբություն բարձրացրած զինվորականները ձերբակալել էին երկրի նախագահին և վարչապետին՝ նախագահից պահանջելով լքել երկիրը: Իրենց պահանջները չկատարելու դեպքում նրանք սպառնացել էին գրոհել նախագահական նստավայրը:

«Ես չեմ ուզում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- Մալիի նախագահն ասել է հեռուստատեսային ուղերձում ձերբակալվելուց ժամեր անց:

Ըստ kommersant.ru-ի՝ խռովությունը ղեկավարել են գեներալ Շեյք Դեմբելեն, գնդապետներ Դյաուն և Լելանտան: