Karevorinfo  Իրադարձություններ  333

COVID Talks – Կորոնավիրուսի կրկնավարակ. որքանո՞վ է հավանական. ՈՒՂԻՂ

10:05 չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
COVID Talks – Կորոնավիրուսի կրկնավարակ. որքանո՞վ է հավանական. ՈՒՂԻՂ

Նոր կորոնավիրուսի տարածումից արդեն 8 ամիս է անցել։ Այս ընթացքում ողջ աշխարհում 21 միլիոնից ավելի մարդ է վարակվել։ Մինչ օրս, սակայն, հստակ չէ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը․ արդյոք մարդը կարո՞ղ է կրկին COVID-19-ով վարակվել, եթե մեկ անգամ արդեն հիվանդացել ու ապաքինվել է։

Նման դեպքերը բժշկական լեզվով «կրկնավարակ» են կոչվում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերվեցին դեռ մարտին՝ կորոնավիրուսի բռնկման օջախ Չինաստանում։ Այնուհետև՝ COVID-19-ի կրկնակի վարակման զանգվածային դեպքեր Հարավային Կորեայում գրանցվեցին։ COVID-ից ապաքինված և բացասական թեստ ունեցող հարյուրավոր հիվանդների մոտ, որոշ ժամանակ անց, կրկին ախտանիշներ էին հայտ եկել, իսկ թեստի արդյունքը դրական էր եղել։ Կրկնակի վարակված հիվանդներից գրեթե բոլորը նոր կորոնավիրուսի հակամարմիններ էին ունեցել։

Տեղացի բժիշկներն առաջ էին քաշել վարկած, թե, հնարավոր է, ՊՇՌ թեստը պարզապես առաջին վարակումից մնացած վիրուսի մասնիկներն է հայտնաբերել։ Հուլիսի կեսերին COVID-ի կրկնավարակը նաև Ռուսաստան հասավ։ Իսկ ահա Ուկրաինայում գրանցվել էր դեպք, երբ քաղաքացին վարակվել էր ոչ թե 2-րդ, այլ 3-րդ անգամ։

Հայաստանում թեման վերջերս է ակտուալ դարձել։ Առողջապահության նախարարությունում կրկնավարակի նմանվող դեպքերը հետազոտվում են, որպեսզի պարզ դառնա՝ դրանք իսկապես կրկնավարակ են, թե՞ ոչ։

Իսկ ի՞նչ դիրքորոշում են այս մասին հայտնում միջազգային առողջապահական կառույցները։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են․ ապաքինվելուց հետո 3 ամսվա ընթացքում կրկին ախտանիշներ դրսևորողները վարակիչ են համարվում և պետք է ինքնամեկուսանան։ Կառույցից անգամ հորդորում են 2-րդ անգամ դրական թեստ ունեցողների կոնտակտավորներին հայտնաբերել։ Այդուհանդերձ, նշում են՝ բոլոր հարցերի պատասխանները կախված են տվյալ հիվանդի առողջական վիճակից։

ԱՀԿ-ում էլ դեռ ամիսներ առաջ մտադիր էին COVID-19-ից ապաքինվածներին «իմունային անձնագիր» կամ «անվտանգության վկայագիր» տալ, որպեսզի նրանք կարողանային ազատ տեղաշարժվել, սակայն գրանցվող կրկնավարակի դեպքերը ստիպեցին առայժմ նման քայլի չդիմել։

Փորձեցինք պարզել նաև, թե կրկնավարակի թեման ինչպես են մեկաբանում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում։ Այնտեղից մեզ փոխանցեցին․ քանի որ COVID-19-ը նոր հիվանդություն է, վերջնական պատասխան առայժմ չկա։

Ըստ ԱՀԿ-ի՝ առայժմ հայտնի է, որ COVID-ով վարակվածները ձեռք են բերում որոշակի մակարդակի իմունիտետ, որը պաշտպանում է կրկնավարակից, սակայն հայտնի չէ, թե որքան ուժեղ է այն, և որքան է դրա տևողությունը։

Նախկին կորոնավիրուսների (Mers-cov, Sars-cov) փորձը և եվրոպական 3 երկրների ուսումնասիրության նախնական տվյալները հուշում են, որ ժամանակի ընթացքում մարդու իմունիտետը կարող է նվազել: ԱՀԿ-ի վերջին ուսումնասիրությունը վկայում է, որ մարդու իմունիտետն անկում է ապրում 75 օրում, հետևաբար, կառույցից հորդորում են առավել հանգամանորեն ուսումնասիրել այս թեզը, ինչպես նաև տեղեկացնում, որ COVID- 19-ի հակամարմինների համաճարակաբանական և լաբորատոր ցանցերի օգնությամբ աշխատանքներ են տանում՝ հասկանալու հակամարմինների արձագանքը աշխարհի տարբեր վայրերում բնակվող մարդկանց շրջանում։

Նելլի Մելքոնյան