Karevorinfo  Իրադարձություններ  176

Չինական պատվաստանյութը հնարավոր է շուկա մտնի դեկտեմբերի վերջին

16:25 երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Չինական պատվաստանյութը հնարավոր է շուկա մտնի դեկտեմբերի վերջին

Չինական ապաակտիվացված  COVID-19-ի դեմ պատվաստանյութը հաստատվելուց հետո հնարավոր է շուկայում հայտնվի 2020 թվականի վերջին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինժեն:

«Պատվաստանյութը, որի կլինիկական փորձարկումները սկսվել են ապրիլի վերջին, այժմ փորձարկումների վերջին փուլում է գտնվում Արաբական Միացյալ Էմիրություններում»,- ասել է նա:

Մինչ այդ, պատվաստանյութի արդյունավետությունը փորձարկվել է կենդանիների վրա, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, խոզերի, նապաստակների:

Ըստ worldometers.info-ի տվյալների՝ օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 22 052 928 դեպք, մահացել է 777 479 մարդ: