Karevorinfo  Իրադարձություններ  191

Դրսում քայլելիս այնպիսի տպավորություն է, ասես ջեռոցի մեջ ես. «Մահվան հովտում» գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը

11:50 երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Դրսում քայլելիս այնպիսի տպավորություն է, ասես ջեռոցի մեջ ես. «Մահվան հովտում» գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում գրանցվել է Երկրի ամենաբարձր ջերմաստիճանը` 54.4°C (130°F), հաղորդում է BBC-ին:

Ջերմաստիճանի բարձրացման պատճառով Կալիֆոռնիայում երկու օր հոսանքազրկումներ են եղել այն բանից հետո, երբ էլեկտրակայաններից մեկում անսարքություն է արձանագրվել:

«Սաստիկ շոգ է, տաքությունը խփում է հենց դեմքիդ»,-BBC–ի հետ զրուցում ասել է ազգային պարկի աշխատակից Բրենդի Ստյուարտը:

Արդեն 5 տարի է՝ Բրենդին բնակվում և աշխատում է «Մահվան հովտում»: Օգոստոսին ժամանակի մեծ մասը ստիպված է լինում անցկացնել շենքի ներսում, քանի որ «դրսում մնալը պարզապես անհնար է»:

«Դրսում քայլելիս այնպիսի տպավորություն է, ասես ջեռոցի մեջ ես»,- ասում է նա:

Նախորդ ռեկորդային բարձր ջերմաստիճանը՝ 54°C, դարձյալ «Մահվան հովտում» է գրանցվել 2013 թ-ին:  Ըստ որոշ աղբյուրների՝ 1913թ-ին «Մահվան հովտում» օդի ջերմաստիճանը հասել է 56.6°C-ի: Ինչևէ, ժամանակակից գիտնականները կասկածի տակ են առնում այս տեղեկությունը՝ ասելով, որ ինչ-որ սխալ է թույլ տրվել: