Karevorinfo  Իրադարձություններ  191

2020թ. առաջին վեց ամիսներին Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության 10 ուսումնասիրություն է իրականացվել

22:05 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
2020թ. առաջին վեց ամիսներին Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության 10 ուսումնասիրություն է իրականացվել

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

«Ըստ այդմ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 18 քրեական գործ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 7-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 1-ը՝ առողջապահության, 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 2 ղեկավար, «Հայանտառ» ՊԱՈԿ 1 աշխատակից:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 անձի վերաբերյալ 1 քրեական գործ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 33.971.205 ՀՀ դրամ, որից 4.507.445 ՀՀ դրամը Տավուշի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումն ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի վրա դրվել է արգելանք:

2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում նման հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին ուղարկվել է 2 միջնորդագիր և 4 հաղորդում:

Տավուշի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 10 ուսումնասիրություններ, որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:

Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 4 քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին