Karevorinfo  Իրադարձություններ  254

Սնանկության գործընթացներն ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով. Դատախազություն

17:30 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Սնանկության գործընթացներն ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով. Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սնանկության գործերով կառավարիչների հանցավոր, անբարեխիղճ վարքագծի, այդ թվում նաև դատավորի հետ հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, կոպտագույն կերպով խախտվում են քաղաքացիների, կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը:

«Մասնավորապես, նշված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ սնանկության գործով կառավարիչ Ա.Խ.-ն, անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթի շրջանակներում չարաշահելով իր լիազորությունները, խոչընդոտներ է հարուցել հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման բնականոն գործընթացի համար, ինչից տեղյակ է եղել տվյալ գործով դատավորը:

Մասնավորապես՝ ոչ իրավաչափ կերպով արհեստականորեն նվազեցվել է գույքի մեկնարկային գինը, կառավարչի կողմից տևական ժամանակ չեն ներկայացվել սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվությունները: Այս պայմաններում միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Օգտվելով այդ հանգամանքներից՝ սնանկության կառավարիչ Ա. Խ.-ն սնանկության գործով մեկ այլ դատավորի կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու նպատակով, առերևույթ խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին: 2018-2019թթ. ընթացքում նա ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված՝ բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի կրկնակի արհեստական նվազումը:

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ն, ըստ ձեռք բերված տվյալների, սնանկության դատարանի դատավորի հանձնարարությամբ, սնանկության վարույթին կցելու, կայացվելիք դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար, նշված անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջից ստացել է հետին ամսաթվով թվագրված դիմում, այն փոխանցել սնանկության գործով դատավորին, որն էլ դիմումը կցել է սնանկության գործով վարույթին: Արդյունքում, սնանկության դատավորի կողմից կայացվել է դատական ակտ և դրա հիման վրա տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույքի տարածքում գտնվող կենցաղային իրերը դուրս բերելուն պարտավորեցնելու մասին:

Ըստ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ և 87-րդ հոդվածների՝ սնանկության կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից, մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ, դատարան ներկայացնել հաշվետվություն պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին: Իսկ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը պետք է դատարան ներկայացնի վերջնական հաշվետվությունը, որն ստանալուց հետո դատավորը ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին  առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սնանկության վարույթի ընթացքում ընթացիկ և վերջնական հաշվետվությունները սնանկության գործով կառավարիչի կողմից կամ ընդհանրապես չեն ներկայացվել, կամ ներկայացվել են օրենքով սահմանված ժամկետների էական խախտումներով: Ընդ որում՝ սնանկության կառավարիչի կողմից օրենքով նախատեսված պարտադիր հաշվետվություններ չեն ներկայացվել նաև վերջինիս վարույթում գտնվող այլ գործերով ևս: Մինչդեռ, օրենքով նախատեսված այդ  հաշվետվությունների ներկայացումը սնանկության գործընթացի օրինականության ապահովման հիմնական երաշխիքներից է:

Նկատի ունենալով, որ սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենսդրության և կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ սնանկության գործընթացներում հնարավոր հանցավոր դրսևորումները հետագայում կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Միջնորդագրով բարձրացվել է սնանկության գործընթացների՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի խստագույն պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դրան ծառայող կարգավորումները, այդ թվում՝ հսկողական ընթացակարգերը կատարելագործելու անհրաժեշտության հարցը:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին, որոնք սնանկության գործընթացների շրջանակներում առնչվել են կամ հետայսու կառնչվեն օրենսդրության պահանջների առերևույթ նմանատիպ կամ այլ խախտումների, հանցավոր մեխանիզմների, տվյալներ ունեն կամ կունենան սնակության կառավարիչների հնարավոր կամայական, ոչ իրավաչափ գործողությունների, որոշակի անձնական շահագրգռություններով առաջնորդվելու վարքագծի մասին, ցուցաբերեն նախաձեռնողականություն և անմիջապես դիմեն ՀՀ դատախազություն կամ իրավապահ մյուս մարմիններին»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: