Karevorinfo  Իրադարձություններ  178

Երևանի քաղաքապետարանը սկսել է ստվարաթղթի թափոնների տեսակավորում իրականացնել

14:25 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Երևանի քաղաքապետարանը սկսել է ստվարաթղթի թափոնների տեսակավորում իրականացնել

Երևանի քաղաքապետարանը, բանակցելով մոտ 600 տնտեսավարողի հետ, սկսել է թափոնների ստվարաթղթի տեսակավորում. այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի՝ խանութների հետ բանակցության արդյունքում արդեն շուրջ 600 տնտեսավարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումը ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը:

«Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքմամբ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ընդգծել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:

Երեք մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը:

Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: Մեզանում նոր, բայց քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված համակարգը քայլ առ քայլ ներդրվում է նաև Երևանում:
«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2-2,5 տոննա ստվարաթուղթ. սա աճող թիվ է, որովհետև սկզբնական շրջանում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է Հայկ Հովհաննիսյանը:
Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:
«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեքենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,- նշել է ՀՈԱԿ տնօրենը:

Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: