Karevorinfo  Իրադարձություններ  288

Կորոնավիրուսի դեպքերն «Արարատի» երկու թիմերում ավելացել են

13:45 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսի դեպքերն «Արարատի» երկու թիմերում ավելացել են

«Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։
Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։

Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» – «Արարատ» հանդիպումը»,- ասված է թիմի ֆեյսբուքյան էջում: