Karevorinfo  Իրադարձություններ  179

Նոր Զելանդիայում խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների պատճառով

12:15 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Նոր Զելանդիայում խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների պատճառով

Նոր Զելանդիայի իշխանությունները կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումների պատճառով 4 շաբաթով հետաձգել են խորհրդարանական ընտրությունները, հայտնում է CNN-ը:

Երկրի վարչապետ Ջասինդա Արդերն ասել է, որ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Նա հավելել է, որ «չնայած ընտրությունների ամսաթիվը փոխելու որոշումը վերապահված է վարչապետին, նախքան վերջնական որոշում կայացնելն ինքը խորհրդակցել է քաղաքական բոլոր ուժերի ղեկավարների հետ»:

«Ամենից կարևորը մեր ընտրողների և մեր ժողովրդավարության շահերն են: Ընտրությունների ամսաթիվը վերանայելու ցանկացած որոշում պետք է հնարավորինս զերծ լինի քաղաքական շահերից»,- ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ համավարակի հաղթահարումից 102 օր անց, Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր  բռնկումներ են գրանցվել: Դեպքերի մեծ մասը գրանցվել է երկրի խոշորագույն Օքլենդ քաղաքում, որն ունի շուրջ 1,5 մլն բնակչություն: Արդյունքում,  խստացվել են սոցիալական հեռավորության կանոններն ու սահմանափակումները: