Karevorinfo  Իրադարձություններ  149

Շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին. Մխիթար Հայրապետյան

10:30 երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին. Մխիթար Հայրապետյան

Օգոստոսի 16-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաք:

«Արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:

Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցեց եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը: «Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին»,-իր խոսքում նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Անմասն չմնալով շախմատային միջավայրից՝ Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա խաղաց:

Հավաքին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը»,- ասված է Մխիթար Հայրապետյանի տարածած հաղորդագրությունում: