Karevorinfo  Իրադարձություններ  505

Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից. կարո՞ղ է ինքն է ստեղծել կրթահամալիրը. Աշոտ Բլեյան

19:45 կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից. կարո՞ղ է ինքն է ստեղծել կրթահամալիրը. Աշոտ Բլեյան

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանի որ լրանում է նրա 65 տարին։

Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը դիմեց Բլեյանին։ «Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից։ Օրենք կա։ Մեր կրթահամալիրը ՊՈԱԿ է և համաձայն ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենի պաշտոնավարությունը դադարում է, երբ նա դառնում է 65 տարեկան։ Ստացվել է այնպես, որ ես ծնվել եմ 1955 թվականին և սեպտեմբերին դառնում եմ 65 տարեկան։ Մեր կրթահամալիրը հունիսի 4-ին դիմել է կառավարություն, որպեսզի դառնանք պետական հիմնադրամ։ Դեռ որոշում չկա»,-ասաց նա։

Բլեյանը հայտնեց, որ երեքշաբթի իրենց կրթական համայնքը հավաք է նշանակել։ «Եթե կառավարությունն անգործության մեջ է, ապա մենք պետք է քննարկենք իրավիճակը։ Քննարկումը երևի թե առցանց կլինի։ Ի՞նչ է պատահել. կարո՞ղ է Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանն են կրթահամալիրը ստեղծել։ Այն ստեղծվել է 1989 թվականին՝ բազմաթիվ մարդկանց ջանքերով»,- շեշտեց Աշոտ Բլեյանը։ Factor.am-ը վաղը կդիմի նաև ԿԳՄՍ՝ պարզաբանում ստանալու համար։

Մերի Մարտիրոսյան