Karevorinfo  Իրադարձություններ  169

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայում հավաք է անցկացնում

15:10 կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայում հավաք է անցկացնում

Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ այս գիշեր մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ:

Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր: Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ արտասահմանյան հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ուկրաինա մեկնելուց առաջ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ պատվիրակության անդամները կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է: