Karevorinfo  Իրադարձություններ  274

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

12:25 կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 254 դեպք. առողջացել է 248 քաղաքացի. այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վերջին օրվա ընթացքում Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ: Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 5 հոգի ապաքինվել է և լքել մեկուսացման վայրը:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն: Կա 25 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 5 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։