Karevorinfo  Իրադարձություններ  257

«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով

18:30 շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով. այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով, կայացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջին տուրի «Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգելու որոշում:

Հաշվի առնելով նույն ուղեցույցի հոդված 4-ի 4-րդ կետը՝ որոշվել է, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը չի հետաձգվի և կկայանա նախապես սահմանված ժամկետներում: