Karevorinfo  Իրադարձություններ  316

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձևը

13:35 շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձևը: Քվեարկության ժամանակ երկրների մեծամասնությունը ձեռնպահ է մնացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Դիան Տրիանշահ Ջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանաձևի օգտին քվեարկել է երկու երկիր, ևս երկու երկիր դեմ է քվեարկել, 11 երկիր ձեռնպահ է մնացել: Այդպիսով, փաստաթուղթը չի ընդունվել»,- ասել է նա:

Գործակալության տվյալներով՝ դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, կողմ են քվեարկել ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, ձեռնպահ են մնացել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Նիգերը, Սենտ Վինսենտը և Գրենադինները, Թունիսն ու Էստոնիան:

Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: