Karevorinfo  Իրադարձություններ  650

«Սասնա ծռերին» հարկավոր է Արաքս գետի տեղը ցույց տալ․ սահմանն անցեք, այնտեղ ձեզ սպասում են․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:30 ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
«Սասնա ծռերին» հարկավոր է Արաքս գետի տեղը ցույց տալ․ սահմանն անցեք, այնտեղ ձեզ սպասում են․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարոն Արշակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի Hardtalk հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց՝ դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես առաջարկեցի խաղաղության նոր բանաձև, այն է` ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ՝ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը: Տեսանք, որ Ալիևը ոչ միայն չարձագանքեց, այլև մեկ ամիս առաջ դիմեց ռազմական գործողությունների։ Հիմա պաշտոնական Երևանը պե՞տք է մինչև այդ եղած տրամաբանությամբ շարունակի խոսել Ադրբեջանի հետ, թե պետք է մարտավարություն փոխել։

-Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ժամանակ ձգի․ ժամանակն աշխատում է ՀՀ-ի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի օգտին։ 100 տարի առաջ ՀՀ-ի դեմ կատարվել է հանցագործություն․ Ազգերի լիգայի կողմից ճանաչված պետությունը լիկվիդացվել է՝ Լենին-Աթաթուրք դաշինքի միջոցով։ Հիմա չի ճանաչվում ուժեղի իրավունքը։ Ազգերը հավասար իրավունքներ ունեն։ Այդտեղից մեզ պաշտպանում է Մինսկի խումբը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պաշտպանում է մեր շահերը։ Աշխարհում ոչ մի ուժ թղթով չի կարող մեզնից վերցնել Արցախը։ Նիկոլ Փաշինյանի բանաձևը դրա մասին է․ ասում է՝ դա պետք է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին ընդունելի լինի։ Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, նրանք ուզում են ոչնչացնել մեզ։ Երբ ասում ենք՝ եկեք երկխոսենք, չի կարող դա լինել, քանի դեռ կա Աթաթուրքի ծրագիրը, թուրք շովինիզմը։

-ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշել էր մինչև վերջ գնալ։ Ըստ Ձեզ՝ ո՞ւր հասավ նա։

-Նախ Ծառուկյանը պետք է արձանագրեր՝ վերջը որն է։ Օրինակ, վերջն իր գործընկեր Ռոբերտ Քոչարյա՞նն է, նրա՞ մոտ պետք է գնա, Լուկաշենկոյի՞ մոտ պետք է գնա։ Իր ղեկավարների, իր համար հեղինակությունների վերջը մենք գիտենք, որ բանտն է։ Քաղաքական իմաստով ԲՀԿ-ին ծնող ուժերը հիմա բանտում են։ Ինքը դա՞ նկատի ունի․ դե, թող արագացնի, ինքնախոստովանություններով ներկայանա, ասի՝ ինչեր է արել օրինակ Մարտի 1-ին, ինչեր է արել տնտեսական բնագավառում։

-Դառնանք «Սասնա ծռեր»-ի գործին․ մեղադրող դատախազը, փաստորեն 8-ից մինչև 21 տարի, նաև՝ ցմահ ազատազրկում պահանջեց այդ գործով անցնող անձանց համար։ Դրանից հետո ծռերի որոշ անդամներ հարց ուղղեցին՝ նոր ՊՊԾ գո՞ւնդ եք ուզում՝ կստանաք։ Իսկ մինչև այդ իրենք պնդում էին՝ զինված պայքարի էջը փակված է։ Ի՞նչ գնահատական կտաք սրան և ըստ Ձեզ՝ իշխանությունն այս իրավիճակում պե՞տք է ինչ-որ կերպ արձագանքի։

-Իհարկե, իշխանությունը պետք է արձագանքի։ ՀՀ-ի դեմ զենք օգտագործելը հանցագործություն է։ Դա չհարգել է նշանակում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, այդ հայտարարություններն անհարգալից վերաբերմունք են Հանրապետությանը։ Իրենցից առաջ մարդիկ կյանք են զոհաբերել՝ այս պետությունը ստեղծելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը չլիներ և հաղթանակը չլիներ, մենք պետք է կասկածելով խոսեինք․ մտածեինք՝ գուցե զինված պայքարն է ճանապարհը։ Բայց Փաշինյանից հետո ծռերին մնում է մի բան․ ասել՝ ներողություն, մենք չենք կարողացել մոբիլիզացնել, թիմ հավաքել, հաղթանակի ճիշտ ձևը գտնել ու հաղթել։ Զոհերի համար մարդիկ անպայման պետք է պատժվեն։ Ովքեր կրակել են հայ ոստիկանի վրա՝ նրանք պետք է պատժվեն ճիշտ այնպես, ինչպես սահմանին մեզ վրա կրակողը։ Թող «Սասնա ծռեր»-ն առանձնացնեն հանցագործությունը քաղաքականությունից։ «Սասնա ծռեր»-ին հարկավոր է Արաքս գետի տեղը ցույց տալ․ Արաքս գետը կա, սահմանն անցեք, այնտեղ ձեզ սպասում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան