Karevorinfo  Իրադարձություններ  601

Այո՛, Վլադիմիր Գասպարյանը վախեցնում էր․ ողջունում եմ, որ խոստովանում է իրենց հանցանքները․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
Այո՛, Վլադիմիր Գասպարյանը վախեցնում էր․ ողջունում եմ, որ խոստովանում է իրենց հանցանքները․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ

-Պարոն Միսկարյան, զրույցը սկսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բի բի սիի Hardtalk հաղորդմանը տված հարցազրույցից։ Վարչապետն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ արցախյան խնդրին։ Բայց Փաշինյանն այդպես էլ չխոսեց օրինակ այն մասին, որ ադրբեջանական զինուժը տավուշյան վերջին մարտերի ընթացքում միտումնավոր է քաղաքացիական անձանցով, բնակավայրերով իրեն, այսպես ասած, վահան սարքել և եթե մերոնք փորձեն իրենց լռեցնել՝ համապատասխան գործողություններ իրականացնելով, ստացվում է, որ ավտամոտ կերպով վնասում են ադրբեջանական բնակավայրերը։ Ըստ Ձեզ՝ այս միտքը պե՞տք էր այդ հաղորդման ընթացքում հնչեցնել։

-Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի սահմանագծի ամբողջ երկայնքով շատ տարբեր են դիրքերը, և խնդիրներն էլ են շատ տարբեր։ Միայն դա չի։ Ես կարծում եմ՝ խնդիրներ շատ կան։ Այն, որ իրենք անօդաչու սարքերն օգտագործում են խաղաղ բնակչության դեմ, այն, որ հաճախակի հարձակումների են ենթարկում մեր դիրքերը, այդ ամենը մի հաղորդման, մի հարցազրույցի ընթացքում շատ դժվար կլիներ ներկայացնելը։ Դրա համար ասել, թե որն է դրանցից ավելի առաջնային և որը երկրորդական՝ մի քիչ վիճահարույց է։

-Երբ երկրի ղեկավարն ասում է, որ ինքը չի զանգահարում դատավորներին՝ դա դեռ այդ համակարգում առկա խնդիրները չի՞ լուծում։

-Բնականաբար։ Դատական համակարգի անկախությունը միայն ղեկավարից չի, կառավարությունից չի։ Դատական համակարգի կախվածությունը, կոռումպացվածությունը բազմաշերտ է։ Դա կարող է լինել և նախկին թիմակիցներից, և նախկին պաշտոնյաներից կախվածություն՝ կոմպրոմատների և այլնի տեսքով։ Դա կարող է լինել միմյանցից կախվածություն։ Եվ սպասել, որ այս դատարանները, որոնք ձևավորվել են մեզ հայտնի միջավայրում՝ արդարություն կվերականգնեն երկրում, միամտություն է։

-Ի դեպ՝ քրեական գործերից մեկով անցնող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հարցազրույց էր տվել, որում շեշտել էր՝ ինքը ոչ թե նախկին է, այլ ապագա, ասել էր, որ իրեն ոչ ոք չի կարող վախեցնել, ինքն է ամբողջ կյանքում վախեցրել։ Բացի այդ, Գասպարյանը շեշտել էր, որ հեղափոխության ժամանակ, երբ Փաշինյանը մտել է Ռադիոտուն, ինքն է ոստիկաններին հրամայել չկրակել։ Ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում։

-Այն, որ ասում է՝ ինքն է վախեցրել և իրեն ոչ ոք չի կարող վախեցնել՝ գուցեև ճշմարտությունն այդպիսին է։ Այո, իրենք վախեցնում էին, դրա լավ մասնագետն էին, ձևերը գիտեին՝ ինչպես ժողովրդին, լրագրողներին վախեցնել։ Ես ողջունում եմ, որ խոստովանում է իրենց կատարած հանցանքները, բայց ասել, որ իրենք ապագա են՝ դա չասեմ՝ միամտություն է, բայց փորձում են իրականությունը խեղաթյուրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան