Karevorinfo  Իրադարձություններ  217

Օտարերկրյա դեսպանները Մինսկում ծաղիկներ են դրել ցուցարարի մահվան վայրում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

15:15 ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
Օտարերկրյա դեսպանները Մինսկում ծաղիկներ են դրել ցուցարարի մահվան վայրում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 13-ին Բելառուսում հավատարմագրված ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի դիվանագետները ծաղիկներ են դրել Մինսկի՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ, որտեղ բախումների ժամանակ մահացել է առաջին ցուցարարը:

Ինչպես հաղորդում է Naviny.by կայքը, կայարանում հավաքված հազարավոր մարդիկ ծափողջույններով են դիմավորել պաշտոնյաներին:

«Շնորհակալ ենք», « Ապրի՛ր, Բելառո՛ւս»,- բղավել են հավաքվածները:

Հիշեցնենք, որ Բելառուսում կիրակի օրվանից սկսած բողոքի ցույցերի ընթացքում 2 մարդ է մահացել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով: Ցուցարարները բողոքում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ՝ պահանջելով վերահաշվարկ: Ըստ պաշտոնական տվյալների՝ նախագահ Լուկաշենկոն ընտրությունների արդյունքում վերընտրվել է՝ հավաքելով ավելի քան 80% ձայն: