Karevorinfo  Իրադարձություններ  251

Դանակահարություն Մյասնիկյան գյուղում․ Բաղրամյանի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

22:55 հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Դանակահարություն Մյասնիկյան գյուղում․ Բաղրամյանի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Օգոստոսի 11-ին, ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Մյասնիկյան գյուղի մի բնակիչ բուժօգնության է դիմել:

«Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, բժիշկներին հայտնել էր՝ իբր բակում ընկել է: Սակայն հիվանդանոց, այնուհետև Մյասնիկյան գյուղ մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց:

Օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր համագյուղացին` Մյասնիկյան գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Բաղրամյանի բաժին և խոստովանեց կատարածը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: