Այսօր տեղեկություն տարածվեց, թե Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը և Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
Տարընկալումներից խուսափելու համար նշենք, որ Արարատ Միրզոյան անուն ազգանունով անձը ԱԺ նախագահը չէ: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը. «Մենք Սայաթ Շիրինյանի դեմ հաղորդում չենք տվել»,-նշեց նա:
Լիլիթ Շաբոյան