Karevorinfo  Իրադարձություններ  184

Բելառուսի դեմ պատժամիջոցները հնարավոր է սահմանվեն մինչև օգոստոսի վերջ

19:15 հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսի դեմ պատժամիջոցները հնարավոր է սահմանվեն մինչև օգոստոսի վերջ

Մինչև այս ամսվա վերջը ԵՄ-ն, հավանաբար, Բելառուսի դեմ պատժամիջոցներ կսահմանի, հայտնում է Reuters-ը:

Գերմանիան, Լիտվան, Լատվիան և Շվեդիան հրապարակայնորեն կողմ են արտահայտվել պատժամիջոցներին: Ավստրիան նույնպես կողմ է պատժամիջոցների կիրառմանը, Reuters-ին փոխանցել են եվրոպական կառույցներին մոտ կանգնած աղբյուրները, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նախատեսված է Եվրամիության արտգործնախարարների հանդիպում,  որի ընթացքում քննարկվելու են Բելառուսում ստեղծված իրավիճակը և պատժամիջոցների կիրառման հարցը:

Ըստ նույն աղբյուրների՝ 27 երկիր ընդգրկող դաշինքի անդամներից  հնարավոր է միայն Հունգարիան դեմ լինի պատժամիջոցներին: Այսօր Հունգարիայի ղեկավարությունը կոչ է արել «խթանել երկխոսությունը Բելառուսի հետ և չմեկուսացնել այդ պետությանը»։

Բելառուսում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը օգօոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ: Ոստիկանության և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 ցուցարար է մահացել: Ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը կայացած ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 10%-ը: