Karevorinfo  Իրադարձություններ  281

Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը

11:20 հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը

Ադրբեջանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են տարածաշրջանին առնչվող հարցեր, այդ թվում՝ հուլիսին իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին:

«Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում: Այս առումով, ռուսական կողմը կարևորել է լարվածությանը նպաստող գործողությունների կանխարգելումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի ղեկավարին կորոնավիրուսի առաջին պատվաստանյութի գրանցման առթիվ: