Karevorinfo  Իրադարձություններ  237

Մոտ 7 միլիոն հաղորդագրություն հեռացվել է Facebook-ից` կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություն տարածելու համար

17:45 չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
Մոտ 7 միլիոն հաղորդագրություն հեռացվել է Facebook-ից` կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություն տարածելու համար

Երեկ Facebook-ի ղեկավարությունը հայտնել է, որ այս տարվա  երկրորդ եռամսյակում սոցցանցից հեռացրել են շուրջ 7 միլիոն գրառում` նոր կորոնավիրուսի, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման մեթոդների մասին կեղծ տեղեկություն տարածելու համար, հայտնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը ջնջել է մոտ 22,5 միլիոն ատելության խոսք պարունակող հաղորդագրություն  և ևս 8,7 միլիոն հաղորդագրություն «ահաբեկչական» կազմակերպությունների մասին:

Ապրիլից տեղադրված հաղորդագրությունների բովանդակությունը ստուգելու համար ընկերությունը ավելի շատ ապավինել է ավտոմատացված տեխնոլոգիաներին, քանի որ կորոնավիրուսի տարածման պատճառով ընկերության գրասենյակներում ավելի քիչ աշխատողներ են եղել: Այդ պատճառով էլ ավելի քիչ միջոցներ են ձեռնարկվել ինքնավնասման և երեխաների սեռական շահագործմանը վերաբերող հաղորդագրությունները հեռացնելու ուղղությամբ:

Ընկերությունը ավելացրել է, որ ընդլայնում է իր՝ ատելության խոսքի դեմ քաղաքականությունը`ներառելով «սևամորթների կամ հրեաների վերաբերյալ կարծրատիպեր պարունակող բովանդակությունը»: