Karevorinfo  Իրադարձություններ  142

115 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրի ոսկորներ են հայտնաբերվել Անգլիայում

15:55 չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
115 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրի ոսկորներ են հայտնաբերվել Անգլիայում

Դինոզավրի ոսկորներ են հայտնաբերվել Անգլիայի հարավում գտնվող Ուայթ կզում, հայտնում է BBC-ն:

Ամիսներ շարունակ կղզու Շանկլին բնակավայրում հայտնաբերված չորս ոսկորները ուսումնասիրելուց հետո Սաութհեմփթոնի համալսարանի պալեոնտոլոգները ի վերջո եկել են այն համոզման, որ դրանք «նախկինում գիտությանը անհայտ» դինոզավրի պարանոցի, մեջքի և պոչի ոսկորներ են:

Մասնագետները կարծում են, որ դրանք պատկանում են Թեպրոդի ենթաշրջանի դինոզավրի մի տեսակի, որն ապրել է 115 միլիոն տարի առաջ, ունեցել է մոտ 4 մ երկարություն, քայլել է հետին 2 վերջույթներով:

Չորս ոսկորները հայտնաբերվել են երեք տարբեր խմբերի կողմից մի քանի շաբաթվա ընթացքում: Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ դրանք նույն դինոզավրի ոսկորներն են: Հետազոտողները ենթադրում են, որ դինոզավրի մարմինը ալիքները քշել են մոտակա ծովը: