Karevorinfo  Իրադարձություններ  236

Առևտրաշրջանառությունը երկրորդ եռամսյակում էականորեն նվազել է

23:10 երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Առևտրաշրջանառությունը երկրորդ եռամսյակում էականորեն նվազել է

Կորոնավիրուսն ու դրանով պայմանավորված սահմանափակումները իրենց ազդեցությունն են ունեցել նաև առևտրաշրջանառության վրա։ Պետական վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2020  թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում առևտրաշրջանառությունը նվազել է 20,9 %-ով նախորդ տարվա նույն ժամանաշրջանի համեմատ։

Ավելի մեծ տեմպերով նվազում է նկատվում մանրածախ առևտրի ծավալներում։ Տարվա երկրորդ եռամսյակում 14,4 %-ով նվազել է մեծածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ կազմելով 320 369.8 մլն դրամ, 27,2 %-ով էլ նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը՝ կազմելով՝ 264 102 մլն դրամ։

Սա վկայում է այն մասին, որ բնակչության շրջանում նվազել է գնողունակությունը, մարդիկ սկսել են քիչ առևտուր անել, ինչն էլ իր հերթին էական ազդեցություն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

Իսկ  տարվա առաջին կեսին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ նվազել է 11,1 %-ով՝ կազմելով   1 տրլն 262 մլն դրամ։ Մանրածախ առևտրի ծավալը կազմել է 579 960.6 մլն դրամ, մեծածախ առևտրինը՝ 640 009.1 մլն դրամ։